«Հրապարակը» գրում է. «Երեկ թեեւ շատ չէին կառավարության շենքի մոտ գազի գնի բարձրացման դեմ բողոքողները, սակայն ակնհայտ է, որ դժգոհության ալիք է բարձրանում:

Թերեւս Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ են հասունանում, եւ առաջին անգամ հայ մարդը փողոց է ելնում ոչ թե կեղծված ընտրությունների, ղարաբաղյան հարցի կամ որեւէ այլ անարդարության համար, այլ սոցիալական ծանր վիճակի:

Նույնիսկ եթե առաջիկայում մեզ ընտրություններ չեն սպասվում, բայց այս վիճակը կարող է լուրջ մետամորֆոզներ առաջացնել մեզանում եւ սրբել-տանել իր ճանապարհին հայտնված ամեն ինչ, այդ թվում 4 տարվա թայմ-աուտ վերցրած իշխանությանը: