Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցու բացման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ջերմագին ողջագուրվելուց ու հայտարարությունից հետո, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, «Ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ-ում չեն կողմնորոշվում՝ իրենք կո՞ղմ են կառավարության նոր ծրագրին, թե՞ նախկինի պես՝ դեմ։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նշենք, որ երկուշաբթի նոր կառավարության ծրագիրը ներկայացվելու է ԱԺ-ի քաղաքական ուժերին՝ հաստատման։ Նախորդ անգամ ԲՀԿ-ն դեմ էր կառավարության ծրագրին»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):