Հայ ազգային կոնգրես եւ իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցություններին երեկվա դրությամբ դեռ չէր հաջողվել համաձայնության գալ Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի վիճելի կետի շուրջ, գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.

«Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Եթե ՀԱԿ-ի հեղինակած նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետը չհանվի, Հանրապետականը, իհարկե, «դեմ» կքվեարկի այդ որոշմանը»,- թղթակցին հայտնել է Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ- ի հեղինակած սույն նախագիծը խորհրդարանում քվեարկության պետք է դրվեր դեռ անցած քառօրյայում: Գալուստ Սահակյանի առաջարկությամբ, սակայն, եւ Գագիկ Ջհանգիրյանի համաձայնությամբ որոշվեց քվեարկությունը հետաձգել մինչեւ մայիսի 20-24-ի քառօրյա, որպեսզի դրան նախորդող երկու շաբաթների ընթացքում կողմերը համատեղ քննարկումների արդյունքում կարողանային որոշակի համաձայնության գալ:

Քննարկումներ եղել են եւ նախօրեին, եւ երեկ, դրանք, ըստ ամենայնի, կշարունակվեն նաեւ այսօր եւ վաղը: Եթե արտառոց որեւէ բան տեղի չունենա, նախագիծը երկուշաբթի օրը դրվելու է քվեարկության»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):