Մայիսի 16-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան սահում է դեպի ջրամբար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.00-ին հրշեջ-փրկարարների օգնությամբ «Տոյոտա» մակնիշի 17 UL 696 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել երթեւեկելի մաս: