Խակասիայում ձերբակալել են երեք տղամարդու, որոնց կասկածում են չինուհիներին դաժանաբար սպանելու մեջ: 23-ամյա երկու տղամարդկանց եւ նրանց 18-ամյա հանցակցին ձերբակալել են Կրասնոյարսկի Բերյոզովկա գյուղում: Նրանք բոլորը նախկինում դատված են եղել:
Ավելի վաղ՝ մայիսի 16-ին, սպանության երեք կասկածյալների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Life News-ը հայտնել էր նրանց անունները. Վիտալի Բրենդել, Իվան Պոնովարյով եւ Մաքսիմ Սմիրնով:
Հիշեցնենք, մայիսի 15-ին երեք չինացիների անհետացման մասին ոստիկանությանը տեղեկացրել էր նրանց հայրենակցուհին: Նա հայտնել էր, որ գերեզմաններից մթերք հավաքելիս նրանց անհայտ անձինք բռնի նստեցրել են մեքենան եւ տարել:
Արդեն երեկոյան կանանց ածխացած դիակները գտել էին դաշտում: Դաժան հաշվեհարդարի փաստով հարուցվել էր քրեական գործ՝ «Երկու եւ ավելի անձանց սպանություն» հոդվածի հատկանիշներով:



























