Մայիսի 17-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի «Թալինի դաշտ» կոչվող հանդամասում կորել է քաղաքացի. 55-ամյա Քնար Կարապետյանը, ով դուրս է եկել տանից ժամը 18.00-ի սահմաններում՝ դաշտ գնալու պատրվակով եւ չի վերադարձել, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 03.00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի պատճառով, կվերսկսվեն առավոտյան: Ժամը 05.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները վերսկսվել են:




























