Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ նախկին «Հայկոոպբազայի» շենքում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ քաղաքի արտադրական տարածքում (նախկին Հայկոոպբազա):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել՝ 02.53-ին: Այրվել են Լիաննա Ա.-ին պատկանող չշահագորվող շինության տարածքը՝ 100 քմ, 5 պատուհան եւ տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 8 քմ: