Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին հայտարարել է Ադրբեջանում ԵԱՀԿ առաքելության կարգավիճակը նվազեցնելու` իր երկրի մտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է Վիեննայում` ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարի նիստում:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, նա աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ին, որպես անվտանգության սպառնալիքները լուծելու եւ տարբեր պետությունների միջեւ փոխզիջման ձեւավորման հարթակի: Մամեդյարովը նշել է, թե ԵԱՀԿ գերազանցությունը ամփոփվում է անվտանգության նրա համընդգրկուն հայեցակարգի մեջ: ԿՈչ անելով հարցերի լայն քննարկման ԵԱՀԿ շրջանակներում սառցված հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, նա հայտարարել է, թե խաղաղության հասնելու պոտենցիալը չի սպառվել, եւ կոչ է արել «աշխուժացնել» Մինսկի խմբի ձեւաչափը, որպեսզի ավելի առարկայական բանակցություններ լինեն, այլ ոչ բանակցություններ հանուն բանակցությունների: