Մայիսի 17-ին, ժամը 21.21-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտ, բախվել են ավտոմեքենաներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Շահումյան գյուղի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 25 ՍՏ 394 եւ «ԳԱԶել» մակնիշի 35 ՏՏ 254 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1995 թ. ծնված Ք. Հովակիմյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: