Մայիսի 17-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Հոնդայի» մակնիշի 33 OP 387 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 20 մետր) եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Կ. Գուլաբյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր՝1980 թ. ծնված Ա. Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ կատարել հովացման աշխատանքներ:




























