Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանում գտնվող հուշարձանի մոտ երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` «Ուրալ» ամենագնացով:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 09 UU 929 համարանիշի (վարորդ` Սերգեյ Վարդանյան) եւ «Ջիպ» մակնիշի 31 SO 751 համարանիշի (վարորդ` Հակոբ Շմավոնյան) ավտոմեքենաները:




























