Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սունդուկյան-15 շենքի 1-ին հարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.24-ին, մարվել` 07.45-ին:

Ֆ. Աբգարյանին պատկանող թիվ 4 բնակարանում  մասամբ այրվել է ննջասենյակի գույքը:

Հրդեհի հետեւանքով 61-ամյա Նելլի Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: