Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում տուն է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.24-ին, մարվել` 03.07-ին:
Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքը` 120 քմ, հատակը` մոտ 100 քմ մակերեսով եւ գույքը` մասամբ:




























