Մայիսի 17-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ. Սահյան 5 տան բակում հայտնաբերվել է բազե, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը։

Ժամը 20.35-ին փրկարարների ուժերով բազեն բռնվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք: