Մայիսի 17-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C-220» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես-Բենց C-220»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: