Մայիսի 17-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտակ Պետրոսյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ա. Պետրոսյանի տանը տեղի է ունեցել գազի արտահոսք, որից հետո առաջացել է բռնկում եւ պայթյուն, ինչի հետեւանքով նա ստացել է նշված այրվածքները:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, Այնթապի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում: Հրդեհը մարվել էր տեղի ուժերով:




























