Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վանաձոր քաղաքի 1-ին բուժկենտրոն է տեղափոխվել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչ 45-ամյա Հ. Սուքիասյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




























