Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլը քաղաքի բնակիչները որոշել են 51 մարդու կյանք խլած պայթյունի մեկ շաբաթը նշել, սակայն ենթարկվել են ոստիկանության բռնություններին։

Թուրքական Haber.sol կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում, մայիսի 18-ին, քաղաքացիները փորձել են սգո միջոցառում կազմակերպել՝ նվիրված մեկ շաբաթ առաջ պայթյունի հետեւանքով մահացած քաղաքացիների հիշատակին։ Սակայն ոստիկանությունը բռնությամբ ցրել է հավաքված քաղաքացիներին, նույնիսկ որոշ քաղաքացիներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանության գործողություններին ի պատասխան, քաղաքացիները սկսել են պահանջել իշխանությունների հրաժարականը։

Հիշեցնենք, որ Ռեյհանլում տեղի ունեցած 2 ուժգին պայթյունների հետեւանքով մահացել է 51 եւ վիրավորվել՝ 100 քաղաքացի։