Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 84-ամյա Ա. Հովսեփյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:




























