Բերձորի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ երախտավորների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Յուրա Ալեքսանի Խաչատրյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արժեքավոր նվերներ են հանձնվել ազատամարտիկներ Ալբերտ Սուրենի Բադալյանին եւ Միքայել Սարուխանի Թունյանին:
Գյուղատնտեսության, էներգետիկայի եւ առողջապահության զարգացման բնագավառներում ձեռք բերած հաջողությունների համար ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրվել են.
«Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝
Արմիդա Արամայիսի Առուշանյանը ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության Քաշաթաղի շրջանային բաժնի պետ
«Երախտագիտություն» մեդալով՝
Արմեն Հովհաննեսի Էլբակյանը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Քաշաթաղի «Անասնաբուժական սպասարկման կայան» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն
Ալվարդ Երջանիկի Ղազարյանը
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահ
Վիլեն Առնոդիկի Սիմոնյանը «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն։




























