Ադրբեջանի հարցով միջազգային գործընկերային խումբը (IPGA) դատապարտել է Ադրբեջանի օրեսդրության վերջին ռեպրեսիվ փոփոխությունները, որոնք խորհրդարանի կողմից ընդունվել էին մայիսի 14-ին:

«Ադրբեջանի իշխանությունները խախտում են բարեփոխումներ անցկացնելու իրենց իսկ պարտավորությունները եւ շարժվում են միջազգային միտումներին հակառակ ուղղությամբ:

Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը հիշեցի մարդու իրավունքների պաշտապնության ոլորտում իր պարտավորությունների, մասնավորապես կարծիքի ազատ արտահայտման իրավունքի մասին, այդ թվում` համացանցում»,-ասված է İGPA-ին հայտարարության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացրած փոփոխություններով` զրպարտությւան համար տուգանքները վերաբերում են նաեւ օնլայն կոնտենտներին, այդ թվում` սոցիալական ցանցին: