Տերունական աղոթքով եւ տարածքի խնկարկմամաբ, ինչպես նաեւ տոնական հանդիսավոր արարողությամբ՝ այսօր՝ մայիսի 19-ին, «Բալյան» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ, իր դռները բացեց Երեւանի Կիլիկիա թաղամասում գտնվող «Կիլիկիա» առեւտրի կենտրոնը։
Հայաստանի Առեւտրի պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի գնահատմամբ, մայրաքաղաքում նոր առեւտրի տան ստեղծումը հնարավորություն է տալիս բացել նոր աշխատատեղեր ոչ միայն Կիլիկիա թաղամասի բնակիչների, այլեւ բոլոր երեւանցիների համար։
Իր հերթին, շնորհակալություն հայտնելով պետությանը ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ ձեռներեցներին, ովքեր իրենց բիզնեսի ապագան կապում են նոր առեւտրի տան հետ, Հարություն Բալյանը նշեց, որ «Կիլիկիա» առեւտրի կենտրոնի յուրաքանչյուր աշխատակից կարծես մի մեծ ընտանիքի անդամ լինեն, ովքեր աշխատում են համագործակցված եւ միմյանց աջակցելով։ «Միմյանց սատար կանգնելով՝ կարողացանք վերակենդանացնել մի կազմակերպություն, որը վաղուց կործրել էր իր կյանքի կարողությունը։ Այդ կառույցի վերականգնումը եւս մի ապացույց է, որ երկրում կյանքը շարունակվում է եւ մենք կարողացանք տոնավածառ հասկացությունից հասնել առեւտրի տուն հասկացությանը»։

Բալյանի խոսքով, առեւտրի կենտրոնի նախկին հիմնադիրները չեն կարողացել լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում էին առեւտրի զարգացմանը. «Նրանք չկարողացան արդարացնել մարդկանց հույսեր, եւ բանկային համակարգը հասցրեց կազմակերպությանը սննկացման։ Մեր մտերիմների եւ ազգականների շրջանում շատ են բիզնեսը գնահատող եւ բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր փորձառու են այդ ոլորտում, ինչի արդյունքում կարողացանք վերաբացել այս առեւտրի տունը»։

Բալյանի խոսքվով, թեւ հարեւանությամբ առկա են առեւտրի կենտրոններ, սակայն նրանցից մեկը մասնագիտացել է բրենդային հագուստի վաճառում, իսկ մյուսը՝ տոնավաճառ է, մինչդեռ «Կիլիկիան» առեւտրի տուն է, որտեղ գնորդը կկարողանա գտնել իր ճաշակին եւ հնարավորություններին համապատասխան ապրանք։
Ըստ Բալյանի, «Կիլիկիա» առեւտրի կենտրոնը ստեղծվել է հաշվի առնելով այլ առեւտրի կենտրոններում աշխատանքի կազմակերպման թերությունները եւ բացթողումները։ «Մեր կազմակերպությունը հանդես է գալիս ոչ միայն որպես անհատ ձեռներեցներից կազմված կառույց, այլ նման է մի մեծ ընտանիքի, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են երկար տարիներ եւ նրանց մոտ առկա է ոչ միայն մարդկային փոխհարաբերությունը, այլեւ առեւտուր կազմակերպելու մտածելակերպը։ Եւ պետության կողմից մեր առջեւ դրված խնդիրները, որ անհրաժեշտ է աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը մենք լուծում ենք այդ առեւտրի կենտրոնի վերաբացմամբ»։

Ընդհանուր առմամբ, «Կիլիկիա» առեւտրի կենտրոնում պայմանագրային հիմունքներով աշխատում է մոտ 120 անհատ ձեռներեց, բացի այդ շատ են դիմողները, ովքեր հերթագրվել են եւ ազատ տաղավար լինելու պարագայում պատրաստ են տեղափոխել իրենց բիզնեսը «Կիլիկիա» կենտրոն։
Բալյանը նաեւ տեղեկացրեց, որ առեւտրի կենտրոնը, որը զբաղեցնում է մոտ 4 հազ. քմ, ապահովված է անվտանգության բոլոր պայմաններով, որպեսզի ապահովի առեւտրի պատշաճ գործընթաց։




























