Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մայիսի 22-25-ը կայանալու է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստը: ԵԽԽՎ մամուլի ծառայության փոխանցմամբ, մայիսի 23-24-ին քննարկելու են սառեցված հակամարտությունների, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարռության հետ կապված հարցեր, նաեւ իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:
Նիստին մասնակցելու են ԵԽԽՎ պատվիրակներ եւ փորձագետներ:




























