Այսօր` մայիսի 19-ին Երեւանում տեղացած հորդառատ անձրեւը լուրջ սպառնալիք է դարձել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ որ հորդառատ անձրեւի հետեւանքով Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդը արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը եւ ջրածածկումից դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):

Ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ անձրեւաջրերը կուտակվել են Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ. քաղաքացին մնացել  է խանութում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութից դուրս են բերել 10-ամյա Էմմա Թադեւոսյանին, ով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: