Մայիսի 18-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 11 շենքի 16-րդ բնակարանի պատշգամբից առկա է բետոնե սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են բետոնե սալիկները:




























