Մայիսի 19-ին, ժամը 03:46-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտ տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան երթեւեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Ռենո» մակնիշի 43 LD 323 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 31-ամյա Դ. Ղամբարյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված, եւ այն շարունակել է ընթացքը:




























