Մայիսի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Ն.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2012 թ. դեկտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























