Մայիսի 19-ին, ժամը  08.20-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1976 թ. ծնված Սերգեյ Զ.-ն եւ հայտնել, որ ժամը 05.30-ի սահմաններում նկատել է, որ Պարոնյան փողոցի թիվ 9 շենքի մոտ կայանված իր  «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայից մի երիտասարդ փորձում է գողանալ հետեւի լուսարձակները, որը նկատելով իրեն` դիմել է փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված անձը նույն օրը, ժամը 07.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ նա   1986 թ. ծնված  Արմեն Ն.-ն է, որը 2012 թ. դեկտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Կատարվում է նախաքննություն: