Մայիսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մռավյան-Քուչակ ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը` 41-ամյա Արտակ Նահապետյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























