Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքը քաղաքական անհնազանդության մեջ է: Այդ մասին մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
«Հայաստանի քաղաքական իրականության առկա քաղաքական կուսակցություններից որեւէ մեկը դրական դեր չի խաղացել երկրում ստեղծված ծանր դրությունը փոխելու հարցում»,- նկատել է Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով, ընդդիմադիր ճամբարում անհրաժեշտ է նոր քաղաքական ուժի ստեղծումը: «Ես հարում են սոցիալ-դեմոկրատական գաղափարների, եւ կարծում եմ` զգացվում է մեր քաղաքական դաշտում նման ուժի բացակայությունը, քանի որ երկրում աշխատող մարդու իրավունքներն ու շահերը չեն պաշտպանվում»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը` հավելելով, որ մտադիր է նոր կուսակցություն ստեղծել բացթողումը լրացնելու համար:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























