Մայիսի 12-ից կարկտահարությունից տուժած գյուղացիները վնասների փոխհատուցում չեն ստանա, սակայն կառավարությունը կօգնի նրանց; Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե ի՞նչ է արվում գյուղացիների համար, որոնք այսօր եւս փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը:

«Աշխարհի զարգացած երկրներում նույնիսկ չեն կարող փոխհատուցել տնտեսվարող սուբյեկտների վնասները: Մեր հնարավորության սահմաններում անպայման օգնելու ենք, ու որպեսզի օգնությունն առարկայական լինի՝ ամենօրյա աշխատանք ենք տանում»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ միայն վնասներն ամբողջությամբ գույքագրելուց հետո հնարավոր կլինի պարզել, թե ում ինչքան օգնություն հատկացվի: