Դաղստանի Կարատա գյուղի դպրոցում պայթյուն է որոտացել, տուժել է երկու երեխա, որոնք դեմքի, ձեռքերի, կրծքավանդակի վնասվածքներով տեղափոխվել են  Ախվախի շրջանային հիվանդանոց, հայտնում է BFM.Ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը: 

Պայթյունը կարող էին կազմակերպած լինել դպրոցի երկու աշակերտներ, որոնք փախել էին ֆիզկուլտուրայի դասից: Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության` դպրոցի երկու աշակերտներ չեն մասնակցել ֆիզկուլտուրայի դասին, փակվել են դատարկ դասարանում, պայթուցիկի դետոնատորը միացրել բջջային հեռախոսի մարտկոցին, որի հետեւանքով էլ պայթյուն էր որոտացել: