Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 12.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ թիվ 54 երթուղային ավտոբուսի մեջ, նռնակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 12.50-ից մինչեւ 13.06-ը հրշեջ - փրկարարները ավտոբուսի մոտակայքում իրականացրել են հերթապահություն:
Ժամը 13.00-ին ոստիկանները վնասազերծել են «РГД-5» տիպի նռնակը եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























