Այսօր` մայիսի 20-ին, ժամը 12.58-ին, բժիշկները մսաղացից հանել են Երեւանի Փարպեցի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչ 3-ամյա Հենրիկ Օ.-ի ձեռքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Փարպեցի փողոցի շենքերից մեկի բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է , որ 3-ամյա Հենրիկի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ, եւ մսաղացը կտրելու համար երեխային հոսպիտալացնում են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:




























