«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 20-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417.25 դրամ; Հակառակ սպասումներին՝ դոլարի փոխարժեքը մնաց անփոփոխ մայիսի 17-ի նկատմամաբ, երբ բորսայում վերջին անգամ տեղի են ունեցել արտարժույթի առուվաճառքի գործարքներ: Բորսայում այսօր վաճառվել է 5.22 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 416 դրամը, վաճառքինը՝ 418 դրամը:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր փոփոխական վարքագիծ է դրսեւորել եվրոյի նկատմամբ, սակայն թուլացել է ճապոնական իենի նկատմամբ: 1 եվրոն այսօր սակարկվել է 1.28 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.3931 rուբլի: Դոլարը մի փոքր թուլացել է  ռուբլու նկատմամբ: