ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում իրեն բավական անկիրթ է պահել:

Lragir.am-ի փոխանցմամբ՝ Լյովա Խաչատրյանին ակնհայտորեն դուր չէր եկել, որ մի խումբ լրագրողներ ԲՀԿ խմբակցության սենյակի մոտ սպասում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Լյովա Խաչատրյանը, Ծառուկյանից շուտ հանդիպելով լրագրողներին, փորձել է անկիրթ ձեւով լրագրողներին հեռացնել այդ տարածքից: Նա «քըշ-քըշ-քըշ» անելով, ձեռքով հեռանալու նշան է ցույց տվել լրագրողներին:

Երբ հետաքրքվել են, թե ինչո՞ւ է լրագրողների հետ նման ձեւով վարվում, ԲՀԿ-ական պատգամավորը չի պատասխանել ու հեռացել է: