Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 11:00-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ 23-ամյա Սարգիս Մարգարյանը, վարելով «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 31 ՏՏ 127 համարանիշի ավտոմեքենան, Շնող գյուղի ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:
Վթարի հետեւանքով՝ Ս. Մարգարյանը տեղափոխվել է Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երեւան: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները:





























