Փակ շուկայի սեփականատիրոջ առջեւ դրվել են հետեւյալ պահանջները. հին կառույցի պատերի ամրակայում, սահմանված հատվածի ապամոնտաժում, որից հետո կառուցվող շենքի նախագծի ներկայացում մշակույթի նախարարություն: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Այդ ընթացքի պայմաններում կարող ենք ապահովել այն խնդիրների կատարումը, որի մասին անվերջ խոսում ենք: Մենք անհատական զրույցների ժամանակ ու պարտավորություն չունենք, խոսում ենք օրենքի սահմաններում: Մնացած հարցերը ուղղեք այն մարդկանց, որոնք կատարում են այդ գործողությունները»,- ասաց Հ. Պողոսյանը: Հարցին, ինչ կլինի, եթե Սամվել Ալեքսանյանը չկատարի այդ պահանջները. Հ. Պողոսյանը պատասխանեց. «Եթե օրենքի շրջանակներում հարցը չլուծվի, այն կտեղափոխվի այլ հարթություն: Սակայն հուսով եմ եւ վստահ եմ, ինչի մասին խոսում ենք, կկատարվի»;

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am