Աշխատավարձի աճը պետք է գերազանցի գնաճի տեմպին: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ եթե գազը թանկանա, ապա կթանկանան մի շարք այլ ապրանքներ ու ծառայություններ, սակայն աշխատավարձերի աճը պետք է ավելի բարձր լինի, իսկ կառավարությունը որդեգրել է աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն: Նրա խոսքով՝ մասնավոր սեկտորում աշխատավարձերի բարձրացումը պետք է իրականացվի նվազագույն աշխատավարձը բարձրացնելու միջոցով:
Հարցին, թե որքա՞ն է ծախսում գազի դիմաց, Հ. Թովմասյանն ասաց, որ ձմռանը՝ 30-35 հազ. դրամ, ամռանը՝ 4-5 հազ. դրամ:
Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է գտնվում նախագիծ, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից պետք է բարձրանա 10 հազ. դրամով եւ կազմի 45 հազ. դրամ:




























