Մախաչկալայում երկու պայթյունները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ. Վարկածներից մեկի համաձայն դա հարձակում էր Մախաչկալայի քաղաքապետի որդու դեմ:
Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել դատական կատարածուների վարչության շենքի առջեւ: Եւ մեքենան, որ պայթեցվել էր, պատկանում է գերատեսչության աշխատակցին: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել 15 րոպե անց: Մինչ այդ դեպքի վայր իրավապահներ են բերվել: Ժամը 17-ի դրությամբ, երկու մարդ զոհվել է, 28-ը տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում` երկու տարեկան մի երեխա:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» աղբյուրի փոխանցմամբ, դա եղել է հարձակում Մախաչկալայի քաղաքապետ Սաիդ Ամիրովի որդու դեմ, ով աշխատում է դատական կատարածուների վարչությունում: Ընտրությունների նախաշեմին դա կարող էր ցուցադրական պայթյուն լինել: Ամիրով-ավագը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Նրա վրա կյանքի ընթացքում 15 մահափորձ է եղել:



























