Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջի մոտակայքում` Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
Ժամը 16.55-ին ճանապարհահատվածի երթեւեկությունը վերականգնվել է:




























