Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նար-Դոս փողոցի թիվ 73ա շենքի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.35-ին, մարվել 20.41-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրեը` 6 քմ եւ կուտակված աղբ` 1 քմ: