Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 11.25-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.20-ի սահմաններում գայլերը ոչխարներ են հոշոտել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ գայլերը հոշոտել են Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 62 տան բնակչուհի Կարինե Ջանախյանին պատկանող 3 գլուխ ոչխար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 20-ին, գայլերը հարձակվել էին Լոռիի մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Ամրակից գյուղում բնակվող Մարտին Ալավերդյանի ոչխարների հոտի վրա եւ հոշոտել 46 ոչխար:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am