Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 21-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում Հայստանի եւ Արցախի ոստիկանությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը եւ խորոցմանը վերաբերող տարբեր հարցեր: