Մայիսի 12-ի արտասովոր կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիների առաջին օգնությունը պետք է լինի վարկերի սառեցումը: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզից ընտրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):
Նրա խոսքով՝ վարկերը պետք է սառեցնել 2-3 տարով, որպեսզի գյուղացին կարողանա մյուս օգնություններն օգտագործել բերքի աճեցման նպատակով: Այդ առաջարկությունը, ըստ Ա. Պետրոսյանի, քննարկվում է կառավարության հետ: Բացի այդ, պատգամավորը նախապատրաստում է առաջարկություն, որպեսզի տուժած գյուղերի ուսանողները 2 տարով ազատվեն ուսման վարձերից, անվճար օգտվեն առողջապահական ծառայություններից:
Սակայն Ա. Պետրոսյանը անարդարացի համարեց մայրուղին փակելու գյուղացիների փորձերը, քանի որ կառավարությունը որոշակի քալեր արդեն իրականացրել է:




























