Ռուսաստանի Աստրախան քաղաքում, մայիսի 19-ի գիշերը հրդեհել են Դաղստանի համարանիշներով BMW եւ KIA մակնիշի մեքենաներ: Ավելի վաղ հրդեհվել էին եւս 15 մեքենաներ, որոնք ունեցել են դաղստանյան եւ չեչենական համարանիշներ:
Ոստիկանությունը փնտրում է այդ հանցագործությունների շարքն իրականացնող ավազակախմբին: Վերջին հրդեհումը, որը տեղի է ունեցել մայիսի 19-ի գիշերը, ֆիքսել են անվտանգության միանգամից մի քանի տեսախցիկներ: KIA Ceed մակնիշի մեքենայի սրահն ու թափքի հետեւից մասն ամբողջությամբ այրվել է: Մինչ հրշեջները ժամանել են դեպքի վայր, պարզվել է, որ այրվում է նաեւ հարեւան փողոցում կայանված BMW-5-ը: BMW-ն ամբողջությամբ այրվել է:
«Ապրիլից քաղաքում 5 նման դեպք է արձանագրվել, իսկ փետրվարից ի վեր այրվել է 12 ավտոմեքենա, որոնք ունեցել են դաղստանյան եւ չեչենական համարանիշներ: Հիմքեր կան կարծելու, որ գործում է մեկ ավազակախումբ»,- Life News-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:



























