Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանի առանձին շրջաններում գիշերվա առաջին ժամերին եւ երեկոյան լինելու է կարճատեւ անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, ցերեկը` +24+26 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,

Կոտայքում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,

Գեղարքունիքում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+19,

Լոռիում` գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,

Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +19+24, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+19, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +7+10, ցերեկը` +20+24, 

Արարատում` գիշերը` +8+12, ցերեկը` +24+27,

Արմավիրում` գիշերը` +8+12, ցերեկը` +24+27,         

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +14+19, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +8+12, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+13, ցերեկը` +20+25, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +8+13, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +7+10, ցերեկը` +16+19: