Երեւանի քաղաքապետարանը հերքում է հունիսի 1-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկանալու մասին լուրերը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոցների վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:  «Երեւանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում: Հորդորում եմ բոլորին զերծ մնալ ապատեղեկատվությունը տարածելուց եւ անհարկի խուճապ ստեղծելուց»,- հայտնեց Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ նման տեղեկություններ այսօր առավոտվանից շրջանառվում են սոցիալական ցանցերում: Դրանք, մասնավորապես, պայմանավորված են գազի թանկացման մասին տեղեկություններով: