Թուրքիայում օդապարիկների բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Նեւշեհիրի նահանգապետը լրագրողներին հայտնել է, որ եւս մեկ տուժած է մահացել հիվանդանոցում:
Հիշեցնենք, 20 զբոսաշրջիկներով երկու օդապարիկներ օդում բախվել էին մայիսի 20-ին, ինչից հետո մեկը վայր էր ընկել: Հաղորդվել էր, որ զոհերից մեկը Բրազիլիայից ժամանած զբոսաշրջիկ է եղել:




























