Իսպանական լեգենդար օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համերգ կունենա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Երեւանում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջինս Ստեփանակերտում ելույթ կունենա հունիսի 4-ին, իսկ Երեւանում` հունիսի 9-ին: Տոմսերն արդեն վաճառքի մեջ են, արժեքը տատանվում է 5 հազարից 50 հազարի սահմաններում:
Նշենք, որ Մոնսերատ Կաբալյեն բելկանտո տեխնիկայով արիաներ է կատարում: Երգչուհին ճանաչում է ձեռք բերել Ռոսինիի, Բելինիի եւ Դոնիցետիի իտալական դասական օպերաներում կատարումներով: Նա հռչակ է ձեռք բերել 1965 թվականին, երբ Մերլին Հորնը հիվանդության պատճառով երգչուհուն նկատեց Լուկրեցիա Բորջիայի պարտիայի կատարման ժամանակ Գաետանո Դոնիցետիի համանուն օպերայում:
Ռոք երաժշտության սիրահարներին նա հայտնի է «Queen» խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ «Barcelona» ալբոմի շնորհիվ (1988): Վերնագրային երգը, որ նվիրված է Կաբալյեի հայրենի Բարսելոնա քաղաքին, դարձավ Կատալոնիայի մայրաքաղաքում 1992 թվականին անցկացված Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական երկու երգերից մեկը:



























